Include this script into your page along with the iframe for a responsive media embed
Բունդեսլիգայի 3-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» «Սիգնալ Իդունա Պարկում» ընդունեց «Հայդենհայմին»: Խաղն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 4:2: Դորտմունդյան ակումբի կազմում գոլ խփեցին Դոնիել Մալենը, Էմրե Ջանը և Կարիմ Ադեյեմին: Վերջինս դարձավ դուբլի հեղինակ: Պատասխան գնդակները խփեցին Մարվին Պիրինգերն ու Մաքսիմիլիան Բրոյնիգը: «Բորուսիան» վաստակեց 7 միավոր և գլխավորեց մրցաշարային աղյուսակը: «Հայդենհայմը» 6 միավորով 2-րդ տեղում է: